Հայտնի ռեփեր եւ Blackstar լեյբլի հիմնադիր Թիմաթին անոնսել է իր Black Star Wear բրենդի նոր հավաքածուն, որն ըստ ամենայնի նա է կարել։ Իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում երեւում է , թե ինչպես է նա աշխատում կարի մեքենայի մոտ։
Լուսանկարն արված է արտադրամասում եւ համաձայն ռեփերի խոստովանության, կարել նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվում։
«Ինձնից ավելի վատ դերձակ դուրս եկավ, քան երաժիշտ։ Գարնանը կներկայացվի հագուստի ամենահիանալի հավաքածուն, որը ես արդեն ավարտել եւ հանձնել եմ արտադրության։ Արտադրված է Ռուսաստանում», — Instagram-ում հպարտացել է ռեփերը։
Black Star Wear հագուստի խանութը երաժիշտը հիմնել է 2010թ․-ին։ Խանութն ունի 5 մասնաճյուղ Մոսկվայում եւ եւս 30-ը՝ դրա սահմաններից դուրս։
Մոսկվայի նորաձեւության շաբաթվա ընթացքում բրենդի հավաքածուն ներկայացրել է մոդել Ալյոնա Շիշկովան՝ ռեփերի նախկին սիրելին եւ երեխայի մայրը։