ՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դքսուհի Քեթրինը BAFTA կինոմրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողությանը եկել Էր արքայադուստր Դիանայի ականջօղերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Mirror-ը:
Ինչպես գրում Է հրատարակությունը, դրանք արքայազն Ուիլյամի մոր սիրելի ականջօղերն Էին: Դրանցով նա 1991 թվականին այցելել Էր նույն այդ մրցանակի հանձնման արարողությանը: Քեյթ Միդլթոնը հանդիսավոր միջոցառման համար ընտրել Էր անգլիացի դիզայներ Լի Ալեքսանդր Մաքքուինի պատրաստած ճերմակ երկար զգեստը, որը մերկացնում Է ձախ ուսը:
Հարկ Է նշել, որ արքայազն Ուիլյամը Բրիտանական կինոակադեմիայի նախագահն Է: Ինչպես արդեն հաղորդվել Է, հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» պատմական ֆիլմն ստացել Է Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների Բրիտանական ակադեմիայի առավել մեծ թվով պարգեւները: Կինոնկարին բաժին Է հասել յոթ պարգեւ:
Երկրորդ տեղում մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնս Կուարոնի «Ռոմա» դրաման Է, որը նվաճել Է չորս պարգեւ:
«Ֆավորիտուհին» ֆիլմը պարգեւներ Է ստացել, մասնավորապես, լավագույն ֆիլմի, օրիգինալ սցենարի, կոստյումի դիզայնի, սանրվածքի եւ դիմահարդարման համար: Ընդամենը կինոնկարը հայտարարված Էր 12 անվանակարգում: Անգլիացի դերասանուհի Օլիվիա Քոլմանը BAFTA-ի մրցանակ Է ստացել«Կնոջ լավագույն դեր» անվանակարգում՝ Բրիտանիայի թագուհի Աննային մարմնավորելով «Ֆավորիտուհին» ֆիլմում: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Է ճանաչվել Ռեյչել Վայսը, որը «Ֆավորիտուհին» կինոնկարում կատարել Է Սառա Չերչիլի՝ թագուհու մտերիմ ընկերուհու դերը: