Դիետիկ թխվածք նրանց համար, ովքեր չեն ուզում գիրանալ

Թխվածք, որը կարող են օգտագործել նույնիսկ նրանք, ովքեր չեն ցանկանում գիրանալ: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ թխվածքը 5.48 գրամ սպիտակուց, 0.54 գրամ ճարպ և 15.35 գրամ ածխաջուր է պարունակում:

 

Բաղադրիչներ

  • 5 փոքր խնձոր՝ 470 գրամ
  • 80 գրամ վարսակի փաթիլներ կամ վարսակի ալյուր
  • 80 գրամ ցորենի ամբողջահատիկ ալյուր
  • 80 գրամ անյուղ կաթնաշոռ
  • 2 ձվի սպիտակուց
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 3 թեյի գդալ ժելատին
  • մեղրախոտ՝ ըստ ցանկության:
  • Պատրաստման եղանակը

    Վարսակի, ցորենի ալյուրը խառնեք, ավելացրեք կաթնաշոռը, մեղրախոտը, սպիտակուցն ու փխրեցուցիչը:

    Թխեք 20 րոպե՝ 180 աստիճանի պայմաններում:

    Միջուկի համար

    Խնձորը մանր կտրատեք, ավելացրեք ջուր, դրեք կրակին: Ավելացրեք ժելատինը, խառնեք մի քանի րոպե:

    Լցրեք եփված շերտի վրա, մի քանի ժամ թողեք սառնարանում:

Comments (0)
Add Comment