Լոս Անջելեսում այսօր կայացավ երաժշտական ոլորտի ամենասպասված միջոցառումը, որը մի ամբողջ տարի քննարկում են բոլորը՝ թե շոուբիզնեսի ոլորտի ներկայացուցիչները, թե նրանց երկրպագուներն ու, առհասարակ, երաժշտասերները:
Այս տարվա «Գրեմմի»-ի առանձնահատկություններին, ամենահետաքրքիր պահերին եւ մրցանակակիրներին NEWS.am STYLE-ն արդեն անդրադարձել է: Ձեզ ներկայացրել ենք նաեւ միջոցառման կարմիր գորգի ամենագեղեցիկ, տարբեվող ու ճաշակով կերպարները: Ի դեպ, այս տարի իր փայլով ողջ մրցանակաբաշխությունը խամրեցրեց Լեդի Գագան, որը մրցանակ ստացավ «Աստղը ծնվեց» ֆիլմի Shallow կատարման համար եւ, իհարկե, հայտնվեց միջոցառման ամենաճաշակով հագնված աստղերի ցուցակում:
Ինչեւէ, ինչպես կյանքում, այնպես էլ «Գրեմմի»-ում՝ որտեղ լավը, այնտեղ նաեւ վատը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնիների այն կերպարները, որոնց կայքերի մեծամասնությունը դասել է վատագույնների շարքում:
Ջենիֆեր Լոպես
Քայլի Ջեններ
Քեթի Փերրի
Թոնի Բրեքսթոն
Աշանթի