Տատյանա Բրուխունովայն հոգնել է իր հասցեին քննադատությունից, անվերջ կշտամբանքից ու հարվածներից։ Նոր տարվա նախաշեմին Առաջին ալիքի «Բացառիկ» հաղորդման եթերում Եվգենի Պետրոսյանի սիրուհին պատմել էր արտիստի հետ իր հարաբերությունների բնույթի մասին։ Արդյունքում նրան սկսեցին քննդատել ու մեղադրել այն բանի համար, որ հենց նա է երջանիկ ընտանիքի բաժանման պատճառ դարձել։
Հանդարտեցելու փորձերը ոչ մի արդյունք չեն տվել, եւ այժմ Բրուխունովան հայտարարել է, որ պատրաստվում է ոստիկանություն դիմել։
«Վերջին շրջանում հաճախակ են դարձել լրատվամիջոցների կողմից իմ անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքելու փորձերը։ Ես երկար ժամանակ հանդուրժել եմ, աչք փակել այդպիսի գործողություննեի վրա։ Ամեն դեպքում, իմ համբերությունը սահմաններ ունի։ Այդ կապակցությամբ ես որոշում եմ կայացրել դիմել իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ որոշ լրատվամիջոցների առնչությամբ պահանջել արգելել իմ լուսանկարների տարածումըւ եւ տեղեկատվության հավաքումն իմ անձնական կյանքի մասին։ Բոլոր բարեխիղճ լրատվամիջոցներին խնդրում եմ այդպես չվարվել, քանի որ դա հետապնդվում է օրենքով»,- Instagram-ում գրել է Եվգենի Պետրոսյանի սիրուհին։ Իհարկե, հրապարակումն առանց մեկնաբանությունների չի մնացել. օգտատերերի մի մասն աջակցել է նրան, մյուսները նոր ուժով քննադատել են ու երիտասարդ կնոջը մեղադրել գրեթե բոլոր մահացու մեղքերում։