Կենդանիների երիտասարդ պաշտպան Բեյ Պիգորսը Զիմբաբվեում արգելոց է կազմակերպել՝ փոխարինելով բազմաթիվ որբացած գազանիկների մորը: Տեսանյութում ցուցադրվում է, թե Բեյ Պիգորսն ինչպես է հոգ տանում կենդանիների մասին, եւ որքան համերաշխ են ապրում կենդանիները:
27 տարեկան աղջկա արգելոցը կոչվում է Free to be Wild: Այն ստեղծվել է 2014 թվականին: «Կենդանիների համար նման տուն» ստեղծելու գաղափարը Բեյի գլխում ծագել է այն բանից հետո, երբ նա ոտքի կանգնեցրեց որբ մնացած բաբուինի ձագին: Ներկայում Բեյի արգելոցն իր տեսակի մեջ միակն է Զիմբաբվեում: