Ռուսաստանի կառավարությունը, նախօրոք ընդունված օրինագծի համաձայն, փետրվարի մեկին արգելափակեց երկրի տարածքում անօրինական կերպով աշխատող կինո կայքերը:
Ինչպես հաղորդում է Ferra-ն, այս ալիքի տակ են հայտնվել ոչ միայն ru, այլ նաև com, life, online և այլ դոմենների տակ հանդես եկող կայքերը: Փակվել են այնպիսի հայտնի կայքեր, ինչպիսիք են kino-krad, gidonline, kinogo, hdrezka, seasonvar հարթակները: Որոշումն ընդունվել է «Գազպրոմ Մեդիա» ընկերության բողոքից հետո: