Հայտնի են Գրեմմի 2019-ին ելույթ ունեցող աստղերն ու նոր դրաման

Հայտնի են Գրեմմի 2019 մրցանակաբաշխության ընթացքում ելույթ ունեցող աստղերի անունները:

Երաժշտական լայնափում ընդգրկված են Շոն Մենդեսը, Քարդի Բին, Red Hot Chili Peppers, Փոսթ Մալոնը, Դիանա Ռոսը, H.E.R, Բրենդի Քարլիլը և Dan + Shay-ը: Այս երգիչներին միացել են նաև Լեդի Գագան, Թրեվիս Սքոթը, Մարք Ռոնսոնը, Դուա Լիպան և Chloe x Halle:

Մրցանակաբաշխության ընթացքում այս տարի կհարգեն Արետա Ֆրանկլինի հիշատակը, որի երգերը կկատարեն Յոլանդ Ադամսը, Fantasia-ն և Անդրա Դեյը: Հարգանքի տուրք կմատուցեն նաև Դոլլի Փարթոնին, որը 2001թ.-ից հետո առաջին անգամ է վերադառնում Գրեմմիի բեմ: Նրա երգերը կկատարեն Քեթի Փերին, Մարեն Մորիսը, Քեյսի Մասգրեյվսը և Little Big Town-ը:

Հատատված չէ, բայց ըստ որոշ աղբյուրների մրցանակաբաշխության հանդիսավոր բացման ելույթն այս անգամ շնորհվել է Կամիլա Կաբելոյին, որին կմիանան Ռիկի Մարտինը, Արտուրո Սանդովալը, Ջեյ Բոլվինն ու Young Thug-ը:

 

Նախկինում հայտնի էր, որ Արիանա Գրանդեն նույնպես կմասնակցի մրցանակաբաշխությանը: Երգչուհին նույնիսկ դարձել էր Գրեմմի 2019-ի դեմքը՝ հայտնվելով տարբեր գովազդային պաստառների վրա: Սակայն փետրվարի 5-ին Variety-ն հայտնեց, որ նա հրաժարվել է ելույթ ունենալ ու նույնիսկ մասնակցել Գրեմմի 2019-ին՝ մրցանակաբաշխության պրոդյուսերների հետ ծագած տարաձայնությունների պատճառով: Պարբերականի խոսքով Գրանդեն ցանկացել է կատարել իր նոր հիթը՝ «7 Rings»-ը, սակայն Գրեմմիի պրոդյուսերները պնդել են, որպեսզի իրենք ընտրեն, թե ինչ պետք է երգի աստղը:

Սա Գրեմմիի շրջանակներում ծագած նմանատիպ առաջին խնդիրը չէ: Նույն բանը տեղի էր ունեցել նախորդ տարի, երբ մրցանակաբաշխության պրոդյուսերները թույլ չէին տվել Լորդին կատարել իր՝ այն ժամանակ նոր թողարկված «Melodrama» ալբոմի երգերից որևէ մեկը:

Հիշեցնենք՝ Արիանա Գրանդեի հետ կապված սկանդալն այս տարի առաջինը չէ Գրեմմիի համար: Օրեր առաջ համացանցում հայտնվել էր մրցանակաբաշխության  ենթադրյալ հաղթողների ցանկը, որը ևս մեծ աղմուկ էր բարձրացրել:

Գրեմմի 61-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 10-ին և այն կվարի Ալիշա Քիզը: Բոլոր անվանակարգերն ու դրանցում առաջադրված աստղերի ցանկը կարող եք գտնել այստեղ:

 

Կարդացեք նաև՝

Գրեմմի 2019-ին 2 հայ երաժիշտ է առաջադրվել

Աղբյուրը ՝ VNEWS

Comments (0)
Add Comment