Քիմ Քարդաշյանը շրթներկերի նորաձեւ երանգներ է ներկայացրել՝ նվիրված սիրահարների տոնին

 

 

38-ամյա Քիմ Քարդաշյանը հետաքրքիր անակնկալ է պատրաստել KKWBeauty ապրանքանիշի երկրպագուների համար Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ.

Ավելի վաղ արված ֆոտոշարքում հայուհին ցուցադրել էր շրթներկերի վառ երանգները, կտրուկ փոխելով կերպարը, իսկ այս անգամ ցույց է տվել իր սիրելի նյուդ երանգները։ Հրապարակված լուսանկարում Քարդաշյանը փորձել է Nudes Lipstick Set հավաքածուի ամենամուգ երանգը՝ Nude 5։

Երկրպագուները գնահատել են Քարդաշյանի կերպարը՝ նրան համեմատելով քրոջ՝ Քլոեի հետ։ Ընդ որում, որոշ հետեւորդներ հայտարարել են, որ Քիմը ֆոտոշոփ է օգտագործում։ Ավելի վաղ համացանցում հայտնվել էին պապարացիների լուսանկարները, որոնք ցուցադրում էին աստղի մաշկային խնդիրները, ինչից հետո նրան մեղադրել են նկարների խմբագրմամբ չափից շատ տարվելու համար..

Սուրբ Վալենտինի օրվա նվիրված շրթներկերի հավաքածուն, անկասկած, ստացվել է եւ հաջողությամբ կվաճառի։

Comments (0)
Add Comment