Հենրիխ Մխիթարյանը Reddit-ում պատասխանում է երկրպագուների հարցերին: Ներկայացնում ենք նրա բոլոր պատասխանները՝ կենդանի ռեժիմով:
Եթե կարողանայիր ընտրել մեկ խաղացողի, ներկայիս, կամ անցյալի, ո՞ւմ հետ կցանկանայիր խաղալ:
Շատ լավ խաղացողներ կան: Կուզենայի խաղալ հորս հետ: Շատ լավ կապ կլիներ մեր միջև և նաև շատ զվարճալի կլիներ նրա հետ խաղալը: Ես տեսաերիզներով նայել եմ նրա խաղերը, բայց ցավոք իրական կյանքում բախտ չեմ ունեցել: Բայց լսել եմ, որ լավ խաղացող է եղել, ուստի կուզենայի խաղալ հենց նրա հետ:
Մ23 թիմի հետ վերջին խաղին մրցակցի կիսադաշտը երևո՞ւմ էր:
Վերջին 10 րոպեներին՝ ոչ: Դժվար էր տեսնել խաղադաշտի մյուս կողմը: Ցավոք, երկրորդ խաղակեսը չանցկացրեցինք: Դրանից մեկ և կես ժամ անց արդեն կարող էինք խաղալ, եղանակը թույլ էր տալիս, բայց մրցավարը արդեն կայացրել էր իր որոշումը:
Արդյո՞ք 7 լեզվին տիրապետելը օգնում է հանդերձարանում:
Այո, լավ է իմանալ շատ լեզուներ, երբեմն դա նաև շփոթեցնում է, երբ ուզում ես ճիշտ բառն ընտրել տվյալ լեզվով ու չես գտնում, որովհետև քո ուղեղում ամեն ինչ խառնվում է իրար: Դժվար է մի քանի լեզու իմանալը:
System of a Down-ի մասին
Ես ռոքի մեծ սիրահար չեմ, բայց նրանց սիրում եմ, որովհետև հայ են:
Տարբեր դիրքերում ես խաղացել, որ դիրքում ի՞նչ մարտահրավերի ես հանդիպել, ու ի՞նչ ես փորձել ավելացնել տակտիկապես յուրաքանչյուր դիրքում քո խաղին:
Ավելի շատ սիրում եմ խաղալ կենտրոնում, քան եզրերում, բայց եզրում խաղալիս խաղի ծրագիրն ուրիշ է: Ամենակարևորը խաղալն է: Կապ չունի՝ որտեղ: Փորձում եմ օգնել թիմիս՝ որքան կարողանում եմ, որպեսզի իմ հայրենակիցները միշտ հպարտ լինեն:
Օբամեյանգի ողջույնի տեսանյութի մասին
«Երբ մենք նկարահանեցինք տեսանյութը, դեռ հաստատված չէր, որ Օբամեյանգը գալիս է «Արսենալ», բայց եթե նա գար, մենք պատրաստ լինելու համար դա շուտ պետք է անեինք: Ես համաձայնեցի ու շատ ուրախ էի, որովհետև երբ իմացա, որ գալիս է, ես հենց այդ տրամադրություն ունեի, կարծես ասեի. «hey, Yo Pierre! Ուզո՞ւմ ես գալ այստեղ»:
Ձեր խաղի ո՞ր մասն է ստացվում բնազդաբար, ո՞ր մասն եք ինքներդ կառավարում, ու ինչքանո՞վ է մարզիչը կարողանում փոխել դա:
Շնորհակալություն հարցի համար:
Խաղից առաջ դու ունես պլանը քո գլխում, բայց միշտ չէ, որ պլանն աշխատում է այնպես, ինչպես ուզում ես: Ուստի, դու պետք է այդ մեկ վայրկյանի, երբեմն ավելի պակաս ժամանակի ընթացքում մտածես ու որոշում կայացնես: Երբ դու մեկը մեկի դիմաց ես, կամ գնդակը փոխանցում ես մրցակցի պաշտպանության միջով, դու շատ ժամանակ չունես մտածելու:
Ես 10 մարզիչների հետ եմ աշխատել, ու բոլորը տարբեր էին: Բոլորից էլ շատ բան եմ սովորել, թե լավ, թե վատ բաներ: Ինչպես աշխատել նրանց հետ, ինչպես «յոլա գնալ» նրանց հետ, բայց հենց նրանցից յուրաքանչյուրի շնորհիվ շարունակում եմ աշխատել:
Աղբյուրը ՝ VNEWS