«Տաքսի» ֆիլմի դերասանը կժամանի Հայաստան և կհետևի Դավիթ Խաչատրյանի մենամարտին

Հայազգի մարզիկ Դավիթ Խաչատրյանը փետրվարի 24-ին MIX FIGHT 40 մրցաշարի շրջանակներում մենամարտելու է իտալացի մարզիկ Սիմեոնե Բոտինոյի հետ: Խաղարկվելու է Եվրոպայի WMMAL չեմպիոնական գոտին:

Մենամարտն անցկացվելու է MMA-ի կանոններով:

Երկար ժամանակ տարբեր երկրների ռինգերում հանդես գալուց հետո Դավիթը հնարավորություն է ստացել հայրենիքում ցուցադրել իր կարողությունները: Մրցաշարը տեղի է ունենալու «Միկա» մարզական համալիրում: Մենամարտերը կմեկնարկեն ժամը 18:30-ին: Ի դեպ, «Տաքսի» ֆիլմի հայտնի դերակատար Սամի Նասերին կժամանի Հայաստան և ներկա կլինի Դավիթ Խաչատրյանի մենամարտին:

Comments (0)
Add Comment