Բրիտանացի միլիարդատեր, Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Դեւիդ Հարդինգն իր ալմա-մատեր-ին նվիրաբերել Է ռեկորդային 100 մլն ֆունտ ստեռլինգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է բուհի հաղորդագրության մեջ:
«Քեմբրիջի համալսարանը հայտարարում Է 100 մլն ֆունտ ստեռլինգի չափով աննախադեպ նվիրատվության մասին, որը կօգնի Մեծ Բրիտանիայից եւ ամբողջ աշխարհից ներգրավել ամենատաղանդավոր ասպիրանտներին եւ ուսանողներին: Դեւիդ եւ Կլաուդի Հարդինգների հիմնադրամից ստացված նվիրատվությունը բրիտանացի մարդասերի ամենախոշոր միանվագ նվիրատվությունն Է Մեծ Բրիտանիայում գործող համալսարանին»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Յոթանասունինը միլիոն ֆունտ ստեռլինգը կուղղորդվի առավել տաղանդավոր աստիրանտների կրթաթոշակների հետ կապված բոլոր ծախսերը հոգալուն, մնացած միջոցները կօգտագործվեն ուսանողներին օժանդակելու համար: Հարդինգը ներդրումների կառավարման Winton միջազգային ընկերության հիմնադիրն Է ու ղեկավարը: Նա ու իր կինը՝ Կլաուդիան, հայտնի են իրենց մարդասիրական գործունեությամբ, որն միտված Է Մեծ Բրիտանիայի եւ աշխարհի մյուս երկրների գիտական հաստատություններին օժանդակելուն: Քեմբրիջում Հարդինգն ուսումնասիրել Է բնական գիտություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: