Ինչու է գլուխն արագ յուղոտում և ինչպես ազատվել մազերի բարձր յուղայնությունից

Շատ կանանց տանջում է այն հարցը, թե ինչու է գլուխն արագ յուղոտում։ Եթե չոր մազերը կարելի է վերականգնել հատուկ դիմակների օգնությամբ, ապա յուղոտումը վերացնելը շատ ավելի բարդ է։ Մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է ազատվել մազերի բարձր յուղայնությունից և, ի վերջո, ամեն օր չլվանալ մազերը։

Ուշադրություն դարձրե՛ք ձեր մազերի խնամքի միջոցներին

Մասնավորապես պետք է ուշադրություն դարձնել շամպունին, բալզամին և կոնդիցիոներին։ Անհրաժեշտ է ընտրել այն խնամքի միջոցները, որոնք համապատասխանում են հենց ձեր մազերի տիպին և պետք է խուսափել այն միջոցների օգտագործումից, որոնց վրա կան «փափկեցնող», «սնուցող» կամ «ուժեղացված փայլ գրառումները»։ Պետք է հիշել, որ խնամքի միջոցների վրա տնտեսել չի կարելի։ Ձեր առողջությունն ու գեղեցկությունը կախված է ձեր ընտրած միջոցներից։

Օգտագործե՛ք կոնդիցիոներներ միայն մազերի երկայնքով

Պետք է հիշել, որ բալզամները, դիմակներն ու կոնդիցիոներները պետք է քսել միայն մազերի վրա, ոչ թե արմատների։ Կոնդիցիոներները պետք է չափավոր օգտագործել մազերի վրա առաջացող հետքերից խուսափելու համար։Մազերին անընդհատ մի՛ դիպչեք։

Հաճախ ձեռքերով դիպչելով մազերին՝ դուք առաջացնում եք բարձր յուղայնություն։ Եվ դա այն պատճառով, որ ճարպը եղունգներից անցնում է մազերին, մնում դրանց վրա և յուղոտում դրանք։

 

Լվացե՛ք մազերը սառը ջրով

Շատ հաճախ մազերի յուղայնությունն առաջանում է այն պատճառով, որ դուք լվանում եք մազերը տաք ջրով։ Ճարպային բջիջները տաք ջրից սկսում են ավելի ակտիվանալ, ինչի պատճառով մազերի վրա առաջանում  է յուղոտ փայլ։

 

Ուշադրություն դարձրե՛ք սանրին

Ցանկացած սանր, անկախ ձևից և նյութից, ամեն սանրումից հետո պետք է լվանալ։ Սանրումից հետո խոզանակի վրա մնում են ճարպեր, որոնք կարող են փչացնել ձեր նոր սանրվածքը։ Հետևաբար, ձեզ համար կանոն դարձրեք ամեն անգամ խոզանակն օգտաործելուց հետո լվանալը։

 

Աղբյուր՝ classy.am

Comments (0)
Add Comment