ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում 4-ամյա տղան մահճակալի տակ լիցքավորված ատրճանակ է գտել և կրակել 8 ամսական հղի մոր դեմքին: Կինը ողջ է մնացել, սակայն ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում:
Հայտնի է, որ ծնողները գտնվել են տանը երեխայի հետ: Կրակոցի պահին երեխայի հայրը հեռուստացույց դիտելիս է եղել:
«Ատրճանակն ըստ պատշաճի թաքցված չի եղել, այն պարզապես դրված է եղել մահճակալի տակ ու լիցքավորված է եղել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ռայան Էբոթը:
Երեխայի հայրը հայտնել է, որ ինքն ատրճանակը վերցրել էր «ինքնապաշտպանության» նպատակով:
Հիվանդանոցի ներկայացուցիչների համաձայն՝ կյանքի համար վտանգավոր վնասվածքներով այնտեղ տեղափոխված 27-ամյա կնոջ վիճակը փոքր-ինչ բարելավել է, ինչից հետո նրան ուրիշ հիվանդանոց են տեղափոխել: