Քենդալ Ջեններն ամբողջովին մերկացել է իտալական Vogue-ի համար լուսանկարվելիս

Վերջին տարիներին Քենդալ Ջեններն անասելի հաջողություն է գրանցել մոդելային ասպարեզում՝ համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներների հավաքածուները ներկայացնելով տարբեր բեմահարթակներում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 23-ամյա մոդելը ևս մեկ անգամ ցույց է տվել, թե ինչու է ամենապահանջվածներից մեկը մոդելային ոլորտում: Այս անգամ նա մերկացել է իտալական Vogue ամսագրի նկարահանումների համար:

Սևահեր գեղեցկուհին նոր ֆոտոշարքում ներկայացել է միայն դեղին ձեռնոցներով, բարձրակրունկներով և մարմնագույն կիսագուլպաներով:

Աղբյուրը ՝ Tert.am Life

Comments (0)
Add Comment