Փայլուն մետալիկ գույնն արդեն տասնամյակներ շարունակ չի լքում նորաձեւության պոդիումներն ու street style-ի գլխավոր հերեսուհիների զգեստապահարանները։
Այս թրենդի դրական կողմերն իրականում շատ են. այն հիանալի համադրվում է էքսցենտրիկ կերպարներում, ինչպես նաեւ հասարակ իրերի հետ, որոնց հետ համադրելուց ստանում եք ավելի ներկայանալի տեսք։
Սակայն կան շատ գույներ, որոնց հետ առօրյայում այս երանգն ընդհանրապես չի համադրվում։
Յուրաքանչյուր կերպարում կարեւոր է պահպանել բալանսը։ Նույնիսկ ամենափայլուն շրջազգեստը, կամ տաբատը ճաշակով համադրվում է սպիտակ վերնաշապիկի հետ։
Որպեսզի վառ մետալիկ գույնը չճչա «երեկույթ» կերպարին ավելացրեք առօրյա իրեր։ Հաստ գործվածքով սվիտեր, որը փայլուն զգեստը կախարդական կերպով երեկոյանից կդարձնի ցերեկային։
Աղբյուրը ՝ News.am