Google-ի, Amazon-ի, Facebook-ի ղեկավարները Երևանում կմասնակցեն WCIT-2019-ին

Երևանում հոկտեմբերի 6-9–ը տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որին իր մասնակցությունն արդեն հաստատել են այնպիսի առաջատար ընկերությունների ղեկավարները, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը, Facebook-ը։ Այս մասին Ալմաթիում «Թվային օրակարգ 2.0.Եվրասիայի ինովացիոն էկոհամակարգը» համաժողովին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

 

Նշենք, որ «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» ամենամյա համաժողովն անցկացվում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ։ Համաժողովի հիմնական նպատակն է համատեղ միջոցներ մշակել ԵԱՏՄ երկրների թվային տնտեսությունների զարգացումն արագացնելու և դրանց մրցունակությունը բարձրացնելու համար։

Comments (0)
Add Comment