Քայլի Ջենները 10 հազար դոլարով նախաճաշեր է պատվիրել

 

 

Քայլի Ջենները, ով  գլխավորում է Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող մինչեւ 30 տարեկան հայտնիների ցանկը, կոսմետիկայի իր ապրանքանիշի շնորհիվ 900 մլն դոլար է աշխատել եւ իրեն կարող է թույլ տալ լավագույնը։

 

Քայլին պայուսակների հավաքածու ունի, որի ընդհանուր արժեքը կազմում է միլիոն դոլար, նա կարող է իրեն թույլ տալ մայրիկին 19 մլն դոլարով Ferrari գնել։ Այս անգամ էլ Քայլին 10 հազար դոլար արժողությամբ ուտելիք է պատվիրել։

Ընկերություններից մեկի կայքում հայտնվել է մշտական եւ հավատարիմ հաճախորդների ցանկը, եւ Քայլին առաջին հորիզոնականում է։ Նրանց տվյալներով՝ տարվա ընթացքում Ջենները 189 պատվեր է գրանցել՝ ընդհանուր 10 հազար դոլար արժողությամբ։ Նա նախաճաշ է պատվիրել առավոտյան ժամը 10-ի համար։ Պատվերների շարքում ամենաշատը եղել է պանրով բեյգլ, հնդկահավի մսով բուտերբրոդ եւ լատե։

Սակայն գեղեցկուհու ճաշացանկում միայն առողջ սնունդ չի եղել. վերջին անգամ նա պատվիրել է հավի նագեթսներ, կարտոֆիլ ֆրի եւ պաղպաղակ McDonalds-ից։ Ամենաթանկարժեք պատվերը 1942թ.-ի արտադրության տեկիլան էր, ամենամատչելին՝ մի գազարը։

 

Ի դեպ, նույն ծառայությունից օգտվում են նաեւ Քայլիի ընկերները։ Նրա 21-ամյակին առաքման ծառայության միջոցով նրան նվիրել են մի քանի տորթ, դիզայներական ծաղկեփնջեր, մոտոցիկլետ եւ 1950-ականների արտադրության Rolls Royce։

 

Comments (0)
Add Comment