«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ:
Հարգելի գեներալներ, սպաներ, ազատամարտիկներ, ուժեղ ու անկոտրում զինվորներ, սիրելի հայրենակիցներ.
սրտանց շնորհավորում եմ մեր ազգային հպարտությունը համարվող Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առթիվ:
Զինված ուժերը կարճ ժամանակում անցնելով ծանր փորձություններով լի բարդ շրջափուլ, անկախությունից հետո դարձավ մեր առաջնային ձեռքբերումը, մեր անկախության գլխավոր երաշխավորն ու պետականության հիմքը, հպարտությունը: Պետք է գիտակցենք, որ հողը, որի վրա կանգնած ենք, որի վրա ծնվում ու ապրում են մեր սերունդները՝ Հայոց բանակի քաջ զինվորների շնորհիվ է ամուր:
Հարգելի՛ զինվորականներ.
ձեր հերոսության, ձեր անձնվեր ծառայության շնորհիվ մենք այսօր ունենք հզոր բանակ, որն այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում անսասան է պահում մեր դիրքերը, մեր պետության սահմանները: Երախտապարտ ենք ձեզ՝ ձեր անձնվեր ծառայության, հայրենասիրության և ցուցաբերած կամքի համար:
Հուսով եմ, որ մեր Արցախյան հաղթանակը կամրապնդվի նաև քաղաքական և դիվանագիտական դաշտում:
Մաղթում եմ, որ այլևս երբեք առիթ չունենաք ձեր զենքն ու ուժը ցուցադրելու: Թող խաղաղությունը հաստատվի մեր հայրենիքում և յուրաքանչյուր զինվոր փառքով վերադառնա իր տունն ու շենացնի այն:
Փառք ու պատիվ ձեզ՝ մեր հերոսներ, հայրենիքի ազատության համար կյանքը չխնայած նահատակներ:
Աղբյուրը ՝ Lurer.com