Հայտնի է Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) նոր տնօրենի անունը. քիչ առաջ մրցութային հանձնաժողովը տնօրենի պաշտոնում առաջադրված թվով 20 թեկնածուներից բանավոր ստացած հարցադրումների պատասխաններով՝ նախապատվությունը տվել է «Շարմ» ընկերության նախագահ, պրոդյուսեր Կարեն Ղազարյանին՝ Կազարևիչին։
Կարեն Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով պաշտոնն իրեն վստահելու համար. «Շնորհակալություն Հանձաժողովի նախագահին և հանձնաժողովի անդամներին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը վստահելու համար: Իմ աշխատանքով և նվիրվածությամբ կծառայեմ ՄՀՀ-ի հետագա զարգացմանը և հանրահռչակմանը»,- գրել է նա: