Թել Ավիվում անցկացվել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի վիճակահանությունը։ Հայաստանի պատվիրակ Սրբուկը ելույթ կունենա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի առաջին կեսում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ավարտվել էր «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար հայտարարված երգի հայտերի ընդունման փուլը: Մրցույթի արդյունքում Հանրայինի ստեղծագործական թիմը ստացել է շուրջ 300 հայտ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: