Քրիս Բրաունին բռնաբարության մեջ մեղադրող աղջիկը պատմել է դեպքի մանրամասները

Օրեր առաջ 26-ամյա մի աղջիկ երգիչ Քրիս Բրաունին և նրա ընկերներին մեղադրել էր խմբակային բռնաբարության մեջ: Բրաունը հակընդդեմ հայց էր ներկայացրել՝ աղջկան մեղադրելով իրեն զրպարտելու համար:
Այժմ էլ «տուժածի» փաստաբան Ֆրանկ Սերֆատին է հայտարարությամբ հանդես եկել: Նա ասել է, որ իր վստահորդը պատմել է դեպքի մանրամասները: Ըստ այդմ՝ նրան ուժով չեն պարտադրել սեռական հարաբերության մեջ մտնել, սակայն ակտն, այնուամենայնիվ, կայացել է՝ առանց աղջկա համաձայնության:
Քրիս Բրաունը, փաստաբանի խոսքով, աղջկան քշել է հյուրանոցի համարի մի անկյունն ու նրան պարտադրել է իր հետ սիրով զբաղվել, ինչից հետո աղջիկը գնացել է հյուրանոցի հարևան համար, որտեղ էլ նրան բռնաբարել են երկու այլ տղամարդիկ: Այս հայտարարությանը Քրիս Բրաունն առայժմ չի արձագանքել:
Comments (0)
Add Comment