Երկարատեւ դադարից հետո 26-ամյա Սելենա Գոմեսը վերադարձել է ոչ միայն սոցիալական ցանցեր, այլեւ երաժշտության ասպարեզ։ Երգչուհին 25-ամյա ընկերուհու՝ երգչուհի Ջուլիա Մայքլզի հետ մասնակցել է «Anxiety» կոմպոզիցիայի ձայնագրմանը։ Այդ մասին նրանք հայտնել են Instagram-ում։
Սելենա Գոմեսը նշել է, որ Ջուլիան դարձել է իր կյանքի կարեւոր մասը. «Դու ինձ սովորեցրել ես տղամարկություն ցուցաբերել, երբ ես կասկածում էի ինքս իմ ուժերին։ Այս երգը շոտ մոտ է ինձ։ Ես անհանգստություն եմ զգացել, ինչպես իմ շատ ընկերներ։ Մենք այդ հարցում միայնակ չենք։ Սա շատ կարեւոր ուղերձ է։ Հույս ունեմ՝ ձեզ դուր կգա»։ Սելենան եւ Ջուլիան երգել են բարդ հոգեբանական իրավիճակի մասին, նկարագրել դեպրեսիան եւ դրա հետ կապված խնդիրները։
Սելենա Գոմեսը նախկինում եւս անկեղծ է եղել երկրպագուների հետ։ Նա չի թաքցրել պայքարը հոգեբանական խնդիրների դեմ, ինչպես եւ այլ առողջական խնդիրներ։ Նախորդ տարվա հոկտեմբերին երգչուհին հոսպիտալացվել է բարդ հուզական վիճակի պատճառով։ Դա կարող էր պայմանավորված լինել երիկամների փոխպատվաստման վիրահատությամբ եւ անձնական կյանքում խնդիրներով.