Իրինա Շեյք. «Գրավչությունը կարմիր շրթներկի մեջ չէ»

Իրինա Շեյքը W Magazine տված հարցազրույցում խոսել է դեռահաս տարիքում իր բարդույթների, խնամքի և այլ բաների մասին:
«Ինձ հաճախ հարցնում են, թե ինչ է նշանակում լինել գրավիչ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ գրավչությունը ոչ թե կարմիր շրթնաներկ է, բարձրակրունկ կոշիկները, կամ էլ push-up-ը: Յուրաքանչյուր կին գրավիչ է իր ձևով: Դա գալիս է ներսից … Նայելով աղջկա սպորտային կոշիկներին և զգեստներին, ես կարծում եմ, որ նա գրավիչ է: Խոսքը բնավորության, շարժվելու և խոսելու մեջ է: Ահա թե որն է ինձ համար գրավչությունը»,-նշել է Շեյքը:
Բարդույթների մասին, վերջինս նշել է. «Ես անցա տարբեր փուլերով: 15 տարեկանում ես նիհար էի, և հասակակիցներս ծիծաղում էին ինձ վրա: Քայլում էի բարձրակրունկ կոշիկներով, և լսում էի, «ձողիկներ են գալիս»: Կյանքում տարբեր ժամանակաշրջանները հիանալի են, քանի որ այսպես է ընթանում սովորելու գործընթացը»:
Մայրության մասին Շեյքը նշել է. «Ես միշտ կրկնում եմ, որ մայր լինելը աշխարհի ամենահիանալի բաներից մեկն է: Չեմ կարծում, որ դստերս ծնունդը փոխեց իմ կյանքը: Ընդհանրապես իմ մեջ փոփոխություններ տեղի ունեցան: Ընտանիքը ամենակարևորն է աշխարհում»:

 

Խնամքի մասին. «Իմ նոր կպչուն գաղափարը` ինֆրակարմիր սաունա է: Այն տաքացնում է մարմինը ներսից, վերացնում է տոքսինները: Դու քրտնում ես, բայց սա սպորտի մարզումների նման բան չէ: … Ես ռուս եմ, ուստի ես սիրում եմ ռուսական բաղնիքը, շաբաթը մեկ կամ երկու անգամ եմ գնում: Տաք ավելը օգնում է մաշկը մաքրել, գոլորշիները բացում են ծակոտիները: Այնուհետև պետք է սառը ցնցուղ ընդունել, ջերմաստիճանի տարբերությունը մաշկը առաձգական է դարձնում: Այս ռուսական ծիսական արաղորությանը հանդեպ սերը մանկությունից է գալիս: Ես չեմ հավատում դեմքի դիմակների արդյունավետությանը: Այլ բան է միկրոհոսանքային թերապիան»:

 

Աղբյուրը ՝ Life Panarama.am
Comments (0)
Add Comment