50-ամյա երգչուհի Սելին Դիոնը Alexandre Vauthier նորաձևության տան ցուցադրությանը եկել է իր նոր ընկերոջ՝ 33-ամյա պարող Պեպե Մունյոսայի հետ: Միջոցառումը անցկացվել է Փարիզի «Նորաձևության շաբաթի» շրջանակներում:
Սելին Դիոնը համարձակ զգեստով է եղել, այն լայն բացվածք է ունեցել՝ մերկացնելով նրա ոտքերը:
Ինչպես հայտնի է, Սելին Դիոնի ամուսինը՝ մենեջեր Ռենե Անջելիլը, մահացել է երեք տարի առաջ՝ քաղցկեղից: