Երեկ երեկոյան ողբերգական դեպք է գրանցվել Արցախում։ Ոստիկանությունից հայտնում են, որ
Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Ն. Ս-ն իրեն պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգով, որի վրա տեղադրված է ջերմատեսիլ սարք, շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպչել է իր որդի՝ 2008թ.ծնված Տ. Ս-ի գլխի հետնամասին, ինչի հետևանքով վերջինս ստացել է գլխի բաց հրազենային վնասվածք՝ գլխուղեղի վնասումով։
Ինքնաձիգը վերցրված է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: