Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը Շառլ Ազնավուրի հրապարակում` Հայաստանի նկարիչների միության դիմաց, կերտում է սառցե քանդակ, որը խորհրդանշում է արվեստի արարումը: «Երբ քանդակն ավարտված լինի, մենք կտեսնենք ձեռք, որում վրձին է, ձեռք, որը ստեղծագործում է»,-«Արմենպրես»—ի թղթակցի հետ զրույցում ասաց քանդակագործը:
Նրա խոսքով` աշխարհի տարբեր երկրներում սառցե քանդակներ են ստեղծվում, իսկ Հայաստանում դրանք քիչ են կամ առհասարակ չկան:
«Հատուկ ենք ընտրել այս տարածքը, քանի որ այն գեղեցիկ է և բանուկ: Մինչ կիրակի քանդակը պատրաստ կլինի: Ջերմաստիճանի բարձրացման դեպքում գուցե այն մի փոքր հալվի, սակայն ջրի օգնությամբ կարելի է շտկել: Հուսամ` մեկ ամսից ավել կկարողանանք վայելել ստեղծագործությունը»,-եզրափակեց քանդակագո