Նորաձևության գիտակները 2019 թվականի հարսանեկան զգեստների թրենդ են հայտարարել մերկ մարմնի էֆեկտով շրջազգեստները:
Դրանք մի քանի տարի է՝ մոդայիկ են, սակայն այս տարեսկզբին իսկական թրենդի են վերածվել: Այս տիպի հարսանեկան զգեստները կարվում են շաղարշից, նուրբ ու բարակ այլ կտորներից:
Զգեստներն ավելի նորաձև դարձան, երբ մի շարք հայտնի մոդելներ տարբեր միջոցառումների ժամանակ կարմիր գորգի վրա հայտնվեցին այսպիսի համարձակ շրջազգեստներով: