Ռոդրիգո Ալվեսը, որը 68 պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել՝ «Քեն տիկնիկին» նմանվելու նպատակով, կրկին դիմել է վիրաբույժներին:
69-րդ վիրահատությունն արվել է նրա դեմքը ձգելու և նախորդ վիրահատությունների բացասական հետևանքները վերացնելու նպատակով:
Բանն այն է, որ կոսմետիկ թելերը թափանցել են նրա դեմքի հյուսվածքների մեջ՝ հարուցելով ֆիբրոզ: Բժիշկները ստիպված են եղել վերացնել այս խնդիրը և Ռոդրիգո Ալվեսի դեմքի մաշկը կրճատել 5 սանտիմետրով:
Ալվեսը հրապարակել է վիրահատությունից հետո արված իր լուսանկարները, որոնցում վիրակապերով է, նրա դեմքը պատված է սպիներով: Չնայած դրան՝ տղամարդը գոհ է վիրահատության արդյունքներից: