Մեգան Մարքլը կծննդաբերի սովորական կլինիկայում

Դեկտեմբերին լրատվամիջոցները քննարկում էին, որ Մեգան Մարքլը մտադիր է հեռանալ արքայական ավանդույթներից և իր առաջին երեխային լույս աշխարհ բերել ոչ թե  Լոնդոնի Սուրբ Մարիամի հիվանդանոցում, այլ տանը:
Թեև Սասեքսի դքսուհու ծննդաբերությանը հետևելու են բժիշկները, եթե անգամ նա որոշի մնալ Վինձորի առանձնատանը, կարծեք թե արքայազն Հարրիին հաջողվել է համոզել Մեգանին, որ  երեխան ծննդաբեր բժշկական հաստատությունում:
Սակայն Մեգանը մտադիր է կոտրել արքայադուստր Դիանայից սկսված ավանդույթը. Մարքլը ծննդաբերության համար ընտրել է Ֆրայմլի հիվանդանոցը, որտեղ ծննդաբերում են սովորական կանայք։

Նշվում է, որ թեև հիվանդանոցը հագեցած է անհրաժեշտ ամեն ինչով, այնտեղ հատուկ հարմարություններ չկան, օրինակ, ցնցուղ, հեռուստացույցներ, որոնք սովորաբար առկա են վճարովի բժշկական կենտրոններում:
Աղբյուրը՝ Life.panorama.am
Comments (0)
Add Comment