Բաղադրությունը`
1 ճաշի գդալ սպիտակ ալյուր
1 ճաշի գդալ կարտոֆիլի հյութ
1 գդալ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը`
Այս բոլոր բաղադրությունները խառնել: Այն քսել դեմքին և թողնել 20 րոպե: Նման դիմակը կօգնի, որպեսզի մաշկի միատոն լինի:
Կնճիռների դեմ պայքարելու համար կօգնի կարտոֆիլից պատրաստված հետևյալ դիմակը`
Խաշած կարտոֆիլը խառնել 1 գրամ դեղնուցի հետ և այն քսել դեմքին, ու թողնել 20 րոպե:
Կարտոֆիլը խոնավեցնում և մաքրում է մաշկը: Այն պարունակում է նաև B1, B2, B3 և B6 վիտամիններ, ինչպես նաև մի շարք օգտակար հանածոներ, ինչպիսիք են մագնեզիում, երկաթ, պղինձ, կալիում: