Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հանրությանն է ներկայացել շապիկով, որի վրա պատկերված էր նրա մայրը։ «Քանյե Ուեսթի մայրիկին»,- շապիկի վրա առկա է այս գրությունը։
Ռեփերն աստվածացնում էր մայրիկին, ով 2007թ.-ի նոյեմբերի 10-ին մահացել է 58-ամյա հասակում։ Մահվան պատճառը սրտի իշեմիկ հիվանդություննէր եւ հետվիրահատական որոշ գործոններ, որոնք առաջ էին եկել մամոպլաստիկայի եւ լիպոսակցիայի արդյունքում։
Դոնդա Ուեսթը որդու հետ մասնակցում էր միջոցառումների, մրցանակաբաշխությունների, իսկ Քանյեն խոսում էր այն մասին, թե ինչքան մեծ նշանակություն ունի մայրիկն իր համար։
Քանյե Ուեսթը ծանր ապրումներ է ունեցել ծնողների մահվան պատճառով։ Ըստ տեղեկությունների՝ նա նույնիսկ նյարդային խանգարում է ունեցել 2017թ.-ին՝ մոր մահվան 10-րդ տարելիցին։
Սա առաջին անգամը չէ, երբ Քանյեն ստեղծագործության մեջ հիշատակում է մայրիկին։ Դոնդային նվիրված են ռեփերի բազմաթիվ կատարումներ, իսկ 2016թ.-ին նա ներկայացրեց Yeezy Season 3 հավաքածուն. շապիկի առաջնային հատվածում պատկերված էր Դոնդան, ետեւի հատվածում՝ Քիմ Քարդաշյանի հայրը՝ Ռոբերտը։