Եղիսաբեթ երկրորդի ամուսինը վթարի է ենթարկվել

Անգլիայի Եղիսաբեթ երկրորդ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի 97ամյա դուքս Ֆիլիպը, վթարի է ենթարկվել: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սանդրինգեմ կալվածքում, որտեղ Եղիսաբեթ թագուհին ու նրա ամուսինը տեղափոխվել են Ծննդյան տոներից առաջ:
Թե ով է վարել վթարի ենթարկված Land Roverը, հայտնի չէ: Ավտոմեքենան բախվել է մեկ այլ մարդատարի: Բարեբախտաբար, ուղևորներն ու վարորդները լուրջ վնասվածքներ չեն ստացել: Վթարի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Աղբյուրը ՝ Life Panarama.am
Comments (0)
Add Comment