«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց է թողել թիմի մարզումները հարգելի պատճառներով: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը առաջին անգամ հայր է դարձել:
Պոգբան դեռևս չի հաստատել այդ տեղեկատվությունը, սակայն ՄՅՈւ-ի լեգենդ Բրայան Ռոբսոնը հաստատել է, որ արդեն շնորհավորել է աշխարհի չեմպիոնին երեխա ունենալու կապակցությամբ:
«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը երեքշաբթի ճաշել էր ընկերուհու՝ Մարիա Սալասեի հետ, ռեստորանում: Լրագրողները նկատել են, որ աղջկա փորը այլևս չկա ու նման եզրակացության էին հանգել:
Բոլիվացի մոդելի հետ Պոգբայի հարաբերությունների մասին հայտնի էր դարձել Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության ժամանակ: