Աշխարհի ամենագեղեցիկ կանայք ապրում են Վենեսուելայում

Վենեսուելան գեղեցկության միջազգային խոշորագույն մրցույթների արդյունքներով դարձել Է այն երկիրը, որտեղ ապրում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Missosology-ն:

Վարկանիշի առաջին տեղը երկրին ապահովել են «Միսս Ինտերնեշնլ» ն, ինչպես նաեւ «Միսս Տիեզերք», «Միսս աշխարհ», «Միսս Սուփրանեշնլ» եւ «Միսս Երկիր» մրցույթների մասնակիցները: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Ֆիլիպինները՝ «Միսս Տիեզերք» Կատրիոնե Գրեյի շնորհիվ: Հաջորդ տեղում Է Մեքսիկան, որի ներկայացուցչուհին՝ Վանեսա Պոնսե դե Լեոնը, ստացել Է «Միսս աշխարհ» տիտղոսը: Առաջատարների հնգյակը եզրափակում են Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Վիետնամը:

Տասնյակում տեղ են գտել նաեւ ԱՄՆ-ը, Թաիլանդը, Պուերտո-Ռիկոն, Կոլումբիան եւ Ինդոնեզիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին.

Comments (0)
Add Comment