«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն BelN Sports հեռուստաընկերությունում կաշխատի որպես ֆուտբոլային փորձագետ: Աշխատանքը պորտուգալացի մասնագետը կսկի հունվարի 17-ից: Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը:
Մոուրինյոն մանկունյանցիների ղեկը թողել է նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պորտուգալացի մասնագետին արգելել է մանրամասնել ակումբից հեռանալու դետալները, քանի որ պայմանագրի վաղաժամկետ խզման և փոխհատուցման վճարի ժամանակ կողմերը նման պայմանավորվածություն են ձեռք բերել: