ԽՈՅԵՐ
Ինչ միջավայրում էլ որ հայտնվեք այսօր, հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունից անհնար է խուսափել։
ՑԼԵՐ
Հակառակ սեռի շատ ներկայացուցիչներ այսօր ձեզ ուշադրության նշաններ ցույց կտան։ Դուք պետք է օգտվեք նման վիճակից, որպեսզի ձեր սիրելիին անմոռանալի ռոմանտիկ երեկո պարգեւեք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք կցանկանաք միայնակ մնալ: Օրը դրդում է ձեզ երազկոտության, ինչը դժվար թե ձեզ հետ կիսի ձեր զուգընկերը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Եթե դուք ցանկանաք, այսօր կկարողանաք լուծել ցանկացած խնդիր։ Իսկ եթե նման խնդիրներ չկան, ապա լավագույն բանը, ինչն այսօր կարող եք անել, սիրելիի հետ միմյանց ներկայությունը վայելելն է։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Եթե այսօր ցանկանում եք գրավել այն անձնավորության ուշադրությունը, որը ձեզ դուր է գալիս, ապա լավագույն միջոցը կլինի նրան արհամարհելը կամ էլ պարզապես ցույց տալ ձեր անկախությունը նրանից։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը հնարավոր է նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը եւ այնպիսի բան անի, ինչը դուք ոչ մի կերպ չէիք սպասում։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք կզգաք խանդի ծակոցը։ Հնարավոր է՝ ձեր սիրելին նման առիթ տա, իսկ հնարավոր է՝ դուք ընդամենը չափազանցնում եք։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր պետք չէ նախապես ծրագրել ռոմանտիկ ընթրիքի սցենարը, ավելի լավ է թողնել դա զուգընկերոջը։ Թող այսօրը լինի անակնկալների եւ կանոնների խախտման օր։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր նախքան սիրելիին ինչ-որ բան ասելը, արժե 100 անգամ մտածել։ Պատճառները տարբեր են։ Ձեզ կարող են ճիշտ չհասկանալ, կամ էլ սիրելին պարզապես հակված կլինի վիճաբանության։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր դուք կատարելապես կտիրապետեք գայթակղության արվեստին։ Գլխի թեթեւ շարժումը, ժպիտը, հայացքը բավական է, որպեսզի հակառակորդը այրվի կրքից։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելիի հետ շփվելիս աշխատեք չամաչել եւ համեստություն չդրսեւորել։ Իհարկե, համեստությունից դեռ ոչ ոք չի մահացել, սակայն հիմարություններ քիչ չեն արվել։
ՁԿՆԵՐ
Վերջին շրջանում ձեր անձնական կյանքում շատ իրադարձություններ են կատարվել, որոնց շուրջ դուք պետք է մտածեք, վերլուծեք, ցանկալի է՝ լռության եւ միայնության մեջ։