Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԺ նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում Ռուսաստանի հայերի միության նախագահը նորընտիր խորհրդարանին մաղթել է ր օրենսդիր արգասաբեր աշխատանք, որը իրավական դաշտ կապահովի երկրում շուտափույթ բարեփոխումներ իրականացնելու գործում: