Ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը Միլանում կազմակերպված Նորաձեւության շաբաթի ժամանակ մասնակցել է Prada իտալական բրենդի ցուցադրությանը: Դրան նվիրված տեսանյութը մոդելը Instagram-ում հրապարակել է հունվարի 13-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Շոուի ընթացքում 23-ամյա մոդելը ցուցադրել Է բաց-երկնագույն զգես
տ-բլուզ՝ փայլուն բաղադրատարրերով, եւ մեծ սեւ երկարաճիտ կոշիկներ: Հոլովակում նաեւ երեւում Է, որ Հադիդի մազերը կարճ կտրված են:
«Երբ նույնիսկ չես հավատում, որ այսպիսի երազանքները կարող են իրականանալ… Ինձ համար մեծ պատիվ Է՝ մասնակցել Prada-ի աշուն-ձմեռ 2019-ի ցուցադրությանը»,-նշել Է թոփ-մոդելը եւ շնորհակալություն հայտնել Միուչ Պրադին ու շոուի կազմակերպիչների թիմին.