Այն, որ ԲՀԿ խմբակցությունը միշտ աչքի է ընկել երիտասարդ ու բանիմաց կադրերով, փաստ է, ուստի քաղաքական այս նոր շրջափուլը ևս բացառություն չպետք է լիներ: Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Ազգային Ժողովի 7-րդ գումարման ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, ով փոխարինելու է Միքայել Մելքումյանին:
Արման Աբովյանն էլ, ով Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն էր, վերցնելով ԱԺ պատգամավորական մանդատը, ստանձնել է ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականությունները:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստի ժամանակ էլ որոշում է կայացվել՝ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին փոխարինելու է ավագանու անդամ, Բժշկական իտությունների պրոֆեսոր Միքայել Մանրիկյանը:
Նշենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն ստանձնած Արման Աբովյանը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» (Что? Где? Когда?) ինտելեկտուալ խաղի հմուտ գիտակներից է: Փաստացի պատգամավորական ֆրակցիան ղեկավարում է գիտակ և բանիմաց մարդ, ում շնորհիվ վստահությունը դեպի այս կուսացությունը մեծանալու է: ԲՀԿ-ն սկսել է ռեբրենդինգ և սերնդափոխություն. կուսակցությունը համալրվում է նոր կադրերով, երիտասարդ լիդերներով: Շատ լավ է, որ կա այն գիտակցությունը , որ հարկավոր է երիտասարդ սերունդ պատրաստել, փոխարինողներ, ժառանգորդներ գտնել, քանի որ զարգացումը, ծրագրերի շարունակականությունն ապահովելու միակ ճանապարհն առողջ ու սթափ մտածելակերպ ունեցող երիտասարդությունն է: Թեև միայն ժամանակն է ի զորու ներկայացնել կատարված կամ չկատարված աշխատանքի արդյունքները, բայց վստահաբար կարող ենք ասել՝ Էնֆիաջյան, Աբովյան և Մանրիկյան եռյակ նորընտիր պաշտոնյաներն հավուր պատշաճի կկատարեն առաջադրված խնդիրները:
Նյութը` Թամարա Աբրահամյանի
Աղբյուրը ՝ Vesti.am