Ժամանակի հետ բոլոր զարդերը հնանում և կորցնում են իրենց փայլն ու սկզբնական տեսքը:
Սակայն դա անլուծելի խնդիր չէ: Շատ հեշտությամբ կարող եք վերադարձնել զարդերի սկզբնական տեսքը: Միայն հարկավոր է դրանց մաքրման համար ճիշտ լուծույթ պատրաստել:
Ձեզ անհրաժեշտ է.
- 1 ճ.գ. աղ
- 1 ճ.գ. սոդա
- 1 ճ.գ. աման լվանալու հեղուկ
- 1 բաժակ ջուր
- 1 կտոր ալյումինե փայլաթիթեղ
- Մաքրման փուլերը.
- Տաքացրեք ջուրը:
- Հարմար տարրայի մեջ դրեք փայլաթիթեղը:
- Վրան լցրեք տաք ջուրը, աղը, սոդան և աման լվանալու հեղուկը:
- Զարդերը դրեք փայլաթիթեղի վրա, թողեք 5-10 րոպե: Զարդերը լվացեք սառը ջրով և չորացրեք փափուկ կտորով: