The Wall Street Journal-ը գրում է, որ Apple-ի ֆլագմանային շարքը 2019-ին կներկայացնի երեք մոդել՝ ներառյալ 2 OLED և 1 LCD տարբերակ։ Թոփային iPhone 11-ը կամ 11 Max-ը կունենա հիմնական եռակի տեսախցիկ։ Իսկ iPhone XR-ը մեկ հիմնական տեսախցիկի փոխարեն կունենա երկուսը։ iPhone 11-ի եռակի տեսախցիկով տարբերակի ռենդերն արդեն համացանցում է․ հեղինակավոր հրատարակչությունը հաստատել է այս լուրերը։
Թե հստակ ինչ անվանում կունենա iPhone 11-ը դեռևս հայտնի է։ Նման տեղեկատվություն հասանելի կլինի միայն աշնանը։ Հայտնի է, որ արդեն 2020-ին Apple-ն անցում կկատարի OLED գծին։
Տարածված հայտարարության մեջ հաստատվում է, որ iPhone-ի մշակման փուլը համարյա ավարտված է, իսկ կունցեպտի զարգացումը կիրականացվի 2020-ին։
Աղբյուրը ՝ VNEWS