Vesti.am-ի զրուցակին է կինոռեժիսոր և քաղաքակն գործիչ Տիգրան Խզմալյանը:
-Պարոն Խզմալյան տեղյակ ենք՝ հունվարի 12-ին Հայաստանի Եվրոպական կուսակցությունը սգո և բողոքի ցույց է անցկացնելու Գյումրիում՝ ՌԴ ՊՆ 102-րդ բազայի դիմաց։ Կխնդրեմ համառոտ ներկայացնեք ցույցի անցկացման նպատակների մասին:
-Հունավարի 12-ին լրանում է Ավետիսյանների գազանաբար սպանության 4 տարելիցը և Ջուլետա Ղուկասյանի սպանության 40-րդ օրը և սա ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ մեր երկրում օկուպացիոն զորք է կանգնած: Զորք, որն առաջնոդվում է բացարձակապես այլ սկզունքներով և մեզ համար օտար, անընդունելի քաղաքակրթական և ռազմական խնդիրներով ու նպատակներով: Հայաստանը զավթված պետություն է 1920 թվականի նոյեմբերի 29-ից, երբ Կարմիր բանակը մտավ Հայաստան և այդ բանակը մնաց կոչվելով 102-րդ ռազմաբազա:
Մենք հունվարի 12 -ին չենք գնալու պաստառներով, դրոշներով և քաղաքական պահանջներով, այդ օրը մենք ընդամենը սգո և բողոքի ակցիա ենք անցկացնելու ռազմաբազայի դիմաց: Սակայն դա ընդամենը մի մասն է մեր մեծ քաղաքական գործընթացի շղթայի, որի նպատակն է պահանջել և հասնել նրան, որ ռուսական զավթիչ զորքը դուրս գա Հայաստանից, որ երկիրը ապագաղութացվի և միայն այդ պայմաններում մենք կարող ենք ապահովվել անկախ, ազատ երկրի զարգացումը:
-Ժամանակին, երբ խոսվեց ռոսական ռազմաբազայի դուրսբերման մասին, հնչեցին կարծիքներ, որ 102-րդ ռազմաբազայի դուրսբերումով կնվազի ՀՀ անվտագության մակարդակը: Այս առումով կխնդրեի Ձեր մեկնաբանությունը:
– Ռուսական ռազմաբազան ոչ մի անվտագություն չի ապահովում: Այսօր Թուքիան հանդիսանում է ՌԴ գլխավոր դաշնակիցներից մեկը: Ստեղծված քաղաքական մեկուսացման վիճակում պետք է նկատի ունենալ, թե ում հետ է ՌԴ նախագահ Պուտինը հանդիում բոլորից շատ՝ իհարկե Էրդողանի: Ժամանակն է ասել, և՛ 100 տարի առաջ, և՛ հիմա Ռուաստանը գործում է որպես զավթիչ: 1921 թվականի մարտի 16-ին Ռուսաստանը Թուրքիայի հետ է պայմանավորվել տրոհելու մեր երկիրը՝ Արևմտյան Հայաստանը տալով Թուրքիային, Արցախը և Նախիջևանը՝ Ադրբեջանին, ռուսական զավթիչ զորքն էլ պահելով Հայաստանում: Մենք պետք հասնենք այդ պայմանագրի չեղարկմանը: Խոսելով անվտանգության երաշխիքների մասին ասեմ, որ Ռուսաստանն այստեղ ոչ մի անվգանգության երաշխիք չի ներկայացնում և պետք է կույր լինել, դա չտեսնելու համար: Բացի դա, ոչ մի երկրի չի կարող համարվել պետություն, եթե նրա անվտանգությունն ապահովում է այլ պետության զորք: Այլ հարց է, երբ մենք մտնում ենք ինչ-որ ռազմական դաշինքի մեջ և այդ դաշինքի զորքերը պաշտպանում են մեզ, ինչպես մենք պաշտպանում ենք իրանց: Մե՛նք պետք է պաշտպանենք մեր սահմանը, մե՛ր ուժերով: Մարդասպանները չեն կարող լինել մեր պաշտպանը: Միայն հայոց զինվորն ու հայոց բանակը կարող են երաշխիք լինեն հայոց անվտագությանը:
-Մոտ ապագայում տեսնում եք ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից:
-Դա կախված է մեզանից, եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաներն ու թոռներն այլևս ստուրկ չլինեն, նախևառաջ պետք է սեփական տարածքում, սեփական երկրում սահմանենք սեփական քաղաքակրթությունը, կարգ ու կանոնը, որ ոչ մի մանյակ, ով ատում է հայերին, սվինով դուրս չգա և հողին չհավասարացնի մեր կանանց և երեխաներին: Շատ կարևոր հարց է, թե ինչո՞ւ են նրանք այդքան դաժան. որովհետև այդպիսն է նրանց վերաբերմունքը հայերիս նկատմամբ: Մենք դա տեսնում ենք այսօր Ղազախստանում: Սա ոչ թե ուղղակի հայատյացություն է, այլ ուղղակի նշանակում է, որ նրանք չենք դիտում մեզ, որպես իրավահավասար, էլ չենք ասում դաշնակից: Օտար զորքը այստեղ տեղ չունի, օր առաջ ռուական բանակը պետք է դուրս գա Հայաստանից:
Vesti.am