«Միսս Մոսկվան» ու Մալազիայի՝ գահից հրաժարված թագավորն իրենց առաջնեկին են սպասում

Այս աշնանը Մալազիայի 49-ամյա թագավորն ամուսնացավ 25-ամյա Օկսանա Վոեվոդինայի հետ, ով կրում է Միսս Մոսկվա-2015 տիտղոսը։  Տոնակատարությունը տեղի ունեցավ ՌԴ Բարվիխա գյուղում։ Հանուն ամուսնու աղջիկը փոխել է կրոնն ու անունը. Այժմ նրա անունը Ռիհանա է։

Հունվարի սկզբին էլ հայտնի դարձավ, որ հանուն կնոջ Մուհամադ 5-րդը հրաժարվել է գահից՝ չնայած կարող էր այն զբաղեցնել մինչև 2022թ.-ը։
Այժմ էլ արդեն պարզ են դարձել այդ որոշման պատճառները. ԶԼՄ-ների տեղեկություններով, զույգը պատրաստվում է իրենց առաջնեկի ծնվելուն։ Հարսանիքից անմիջապես հետո նրանք ժամանել են Գերմանիա՝ վերարտադրողական կլինիկա, քանի որ թագավորը ցանկանում էր հնարավորինս շուտ հայր դառնալ։Հաղորդվում է, որ ներկայումս Օկսանան հղի է, սակայն նրա մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններ տալ։
Comments (0)
Add Comment