Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի կարողացել զսպել հուզմունքը, երբ հարցազրույցի ժամանակ սկսել է խոսել մահացած մարզչի` Պիտեր Կարտերի մասին:
Տեսանյութը հրապարակել է SNN Sport-ը:
Ռոջերը պատմել է, որ Կարտերի հետ ծանոթացել է շվեյցարական Բազելում` մրցաշարի ժամանակ: Կարտերը մահացել էր 2002 թ.-ին` ավտովթարից:
«Նրա մահն ասես ահազանգ լիներ ինձ համար, որից հետո սկսեցի ավելի քրտնաջան աշխատել: Եթե հիմա նա տեսներ ինձ, կհպարտանար իմ ձեռքբերումներով»,- ասել է Ֆեդերերը..