38-ամյա Քիմ Քարդաշյանն ու 41-ամյա Քանյե Ուեսթը նոր տարվա առաջին օրերն անցկացրեցին Ասպենի լեռնադահուկային հանգստավայրում, իսկ այժմ էլ տաքանում են Մայամիում։ Ամուսինները հայտնվել են պապարացիների օբյեկտիվում հանգստի հենց սկզբում։
Զույգը համբուրվում էր ու գրկախառնվում բնակարանի պատշգամբում՝ չնայած լուսանկարիչների ու զբոսաշրջիկների բազմությանը։ Քիմի ու Քանյեի նկարները բավական կրքոտ են ստացվել։
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քիմն ու Քանյեն նախատեսում են չորրորդ անգամ ծնողներ դառնալ։