Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը

14-ամյա պատանին, որի մոտ «ոսկրային փխրունություն» է ախտորոշվել, երկար ժամանակ երազում էր ՌԴ հյուսիսային մայրաքաղաքը՝ Պետերբուրգը տեսնել վերեւից:

 

Նրա երազանքն իրականացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Թռիչքից հետո նախագահը զանգահարել է Արտյոմին՝ տպավորություններն իմանալու եւ ճշտելու համար, թե ինչպե՞ս անցավ թռիչքը:

 

Արտյոմը նախագահին միանգամից ճանաչել է։ Տղայի հետ միասին խոսակցությունը լսել են նրա մայրն ու եղբայրները, Արտյոմը ինքնաթիռում եղբայրների հետ է եղել։ Նախագահին նա պատմել է, որ ապշեցուցիչ թռիչք է ունեցել մեծ ու գեղեցիկ ուղղաթիռով, անմոռանալու տպավորություններ ունի, մտածում է օդաչու դառնալու մասին:

 

Պուտինն Արտյոմին ամենայն բարիք է մաղթել եւ խնդրել երբեք չհիվանդանալ, միշտ առողջ լինել եւ ունենալ լավ տրամադրություն:

Արտյոմը հինգ ծանր հիվանդ երեխաներից մեկն է, որոնց երազանքները նախագահը խոստացել է կատարել։ Դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինն այցելել էր Ռուսաստանի կամավորականների համաժողով։ Կամավորները նրան պատմել էին «Երազիր ինձ հետ» ծրագրի մասին, որը կատարում է ծանր հիվանդ երեխաների երազանքները։ Սեղանին 5 ծրարներ են եղել, առաջարկել են վերցնել մեկն ու ըստ բովանդակության՝ կատարել մի երեխայի երազանք:

Պուտինը վերցրել է բոլոր 5 ծրարները, որոնցից մեկում էլ եղել է 14-ամյա Արտյոմ Պալյանովի երազանքը:

Comments (0)
Add Comment