Maroon 5-ի մենակատարը 32 մլն դոլարով ձեռք է բերել Բեն Աֆլեքի և Ջենիֆեր Գարների առանձնատունը

Maroon 5 խմբի մենակատար Ադամ Լևինը և նրա կինը՝ Բեհաթի Փրինսլուն 32 մլն դոլարով  ձեռք են բերել դերասաններ Բեն Աֆլեքին և Ջենիֆեր Գարներին պատկանող առանձնատունը, հաղորդում է TMZ-ը:

Գործարքը կնքվել է 2018-ի ավարտին: Փասիֆիք Փալիսեյդսում գտնվող հսկայական տան տարածքում կա լողավազան, բասկետբոլի դաշտ, մարզասրահ, կինոթատրոն և գեղարվեստական ստուդիա:

Հիշեցնենք, որ Աֆլեքը և Գարները բաժանվել են 2015-ին, սակայն շարունակել են բնակվել նույն տարածքում: Դերասանը հյուրերի տուն է տեղափոխվել:

Աղբյուրը ՝ 1in .am

Comments (0)
Add Comment