Սան-Պաուլու նահանգի Մ-20 ֆուտբոլային մրցաշարի շրջանակում «Տրինդադեն» 1-0 հաշվով առավելության հասավ «Ֆլամենգոյի» նկատմամբ։ Խաղի ընթացքում գրանցվեց աննախադեպ միջադեպ։
«Տրինդադեի» կիսապաշտպան Բերնարդոն վնասվածք ստացավ դրվագներից մեկում։ Բժկական անձնակազմը սպասարկող մեքենան պետք է գար, օգնություն ցույց տար և դուրս բերեր ֆուտբոլիստին խաղադաշտից։ Սակայն մեքենայի վարորդը, պատահաբար, վրաերթի է ենթարկել ընկած ֆուտբոլիստին։
Աղբյուրը ՝ VNEWS