Իռլանդացի մարզիկ Կոնոր Մակգրեգորը տարվա առաջին գրառումն է կատարել թվիթերյան միկրոբլոգում կապված առաջիկա մենամարտների հետ:
«Ցանկանում եմ ուղևորվել Տոկիո, որպեսզի հանդիպեմ Թենսին Նասուկավայի հետ: Մինչև 2019 թվականի ամառ: Խնդրում եմ, կազմակերպեք»,- գրել է Մակգրեգորը՝ նշելով UFC-ի և մարզական մարկետինգային գործակալությանը:
Հիշեցնենք, որ վերջերս UFC-ի նախագահը հաստատել էր, որ Նումագոմեդով-Մակգրեգոր ռևանշը կկայանա այս տարի: